Ուիլ Սմիթը ցույց է տվել իր կոլոնոսկոպիայի տեսանյութը

22:44   07 Նոյեմբեր 2019    247

Հոլիվուդյան դերասան Ուիլ Սմիթը տեսանկարահանել է կոլոնոսկոպիային պատրաստման գործընթացը:

Տեսանյութում 51-ամյա դերասանը ցույց է տվել ընթացակարգին նախապատրաստվելու գործընթացը: Նա կատակել է, թե իրեն ասել են. «Դու չես կարողանա Instagram- ում 50 միլիոն հետևորդ հավաքել, քանի դեռ ցույց չես տվել քո հետույքը», տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Դերասանը ցույց է տվել, թե ինչպես է նա խոսում բժիշկների հետ, հագնում է հիվանդանոցային հագուստ և նույնիսկ մասամբ՝ մերկ ազդրերը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները