WhatsApp-ը թարմացրել է գաղտնիության կարգավորումները

21:05   08 Նոյեմբեր 2019    246

WhatsApp մեսենջերը հայտարարել է, որ այժմ խմբի համար գործում են գաղտնիության նոր կարգավորումներ։

Թարմացվել է խմբեր հրավիրելու համակարգը, որպեսզի օգտատերը կարողանա ինքնուրույն որոշումներ ընդունել, թե ով կարող է իրեն ավելացնե, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Գործառույթի ակտիվացման համար անհրաժեշտ է անցնել կարգավորումներին եւ ընտրել տարբերակներից մեկը՝ «Բոլորը», «Իմ կոնտակտները», «Կոնտակտները, բացի․․․»։ Այժմ խմբի ադմինիստրատորին, եթե նա չատում մարդ ավելացնելու իրավունք չունի, անհրաժեշտ կլինի օգտատիրոջը խմբում ընդգրկվելու անձնական հրավեր ուղարկել, որը կգործի երեք օր, եւ որը օգտատերը կարող է ընդունել կամ մերժել։

Նոր կարգավորումներն արդեն հասանելի են որոշ օգտատերերի, իսկ առաջիկայում WhatsApp հավելվածի վերջին տարբերակում դրանք հասանելի կլինեն բոլորին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները