McDonalds-ից բուրգերը արդեն 25 տարի չի քայքայվում

09:58   08 Նոյեմբեր 2019    225

McDonald's-ից բուրգերը, որը հավանաբար 1995 թվականին է գնվել եւ երկար տարիներ պահպանվել է ավստրալիական ախոռում, չի քայքայվում։

Ավստրալացիներ Քեյսի Դին եւ Էդուարդ Նիթսը հաստատում են, որ իրենք բուրգերները McDonald's-ում պատվիրել են, երբ դեռահաս էին։ 2020թ․ նոյեմբերին բուրգերի 25 տարին կլրանա։ Տղամարդիկ դրան իրենց «ընկերն» են համարում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Դինն ասել է, թե չի հասկանում ինչու են որոշ մարդիկ թերահավատորեն վերաբերում իրենց հայտարարությանը, սակայն պնդում է, որ փաթեթավորումը, մոմաթուղթը եւ ստվարաթղթե օղակը վկայում են, որ համբուրգերը 1990-ականների կեսերին է պատրաստվել։

Թեեւ բուրգերը մի քիչ չորացել ու փոքրացել է, այն պահպանել է իր ձեւը, բորբոսի հետքեր եւ հոտ չունի։ Այս ընթացքում բուրգերը պահել են ստվարաթղթե տուփի մեջ՝ ախոռում, որտեղ ամռանը ջերմաստիճանը սովորաբար 30-ից բարձր է լինում։

Դինի խոսքերով, մկներն ու առնետները կրծոտել են հագուստի տոպրակները, սակայն համբուրգերին ձեռք չեն տվել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները