Չինաստանը գտնում է, որ ԱՄՆ-ն պետք է հրաժարվի Իրանի hանդեպ պատժամիջոցներից և ճնշումից

10:12   08 Նոյեմբեր 2019    215

Չինաստանի՝ Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Չժայ Ցզյունը, հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է հրաժարվի Իրանի հանդեպ միակողմանի պատժամիջոցներից և ճնշումից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի 9 քաղաքացիների՝ այդ թվում՝ Իրանի բարձրագույն առաջնորդի որդու, ինչպես նաև ԻԻՀ-ի զինված ուժերի գլխավոր շտաբի դեմ:

«Չինական կողմը գտնում է, որ ԱՄՆ-ն պետք է հրաժարվի այդ մեթոդներից, միակողմանի պատժամիջոցներից և Իրանի հանդեպ ծայրաստիճան ճնշումից, քանի որ միայն այդպես կարելի է վերադառնալ խնդրի լուծման ելակետային ճիշտ ճանապարհին»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է չինացի դիվանագետը:

Ցզյունը նշել է, որ մերձավոր Արևելքում ներկայիս լարված դրությունը կապված է ԱՄՆ-ի կողմից կիրառվող միակողմանի պատժամիջոցների և ճնշումների, ինչպես նաև ԱՄՆ-ի կողմից Միջուկային համաձայնագիրը լքելու փաստի հետ:

Հիշեցնենք, որ 2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ֆրանսիան, Ռուսաստանը և Իրանը հայտարարեցին միասնական գործողությունների ծրագրի մասին: Համաձայնագիրը ենթադրում էր պատժամիջոցների վերացում և Իրանի կողմից միջուկային ծրագրի սահմանափակում:

Համաձայնագիրը, սակայն, երեք տարվա կյանք էլ չունեցավ. 2018 թվականին ԱՄՆ-ն հայտարարեց համաձայնագիրը միակողմանիորեն լքելու և ԻԻՀ-ի հանդեպ խիստ պատժամիջոցների վերականգնման մասին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները