ԴԱԻՇ նոր պարագլուխը հանդես կգա ուղերձով

10:45   08 Նոյեմբեր 2019    246

Առաջիկա օրերին ԴԱԻՇ նոր պարագլուխ Աբու Իբրահիմ ալ Հաշեմի ալ-Կուրայշին հանդես կգա իր առաջին ձայնային ուղերձով, ուղղված իր հետեւորդներին։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է «Ալ Ահբար» լիբանանյան թերթը։ Ըստ հրապարակման, նախ եւ առաջ նոր պարագլուխը պետք է պատմի իր մասին, ներկայացնի իրեն, քանի որ գրեթե անհայտ անձ է։ Նրա անունից երեւում է, որ նա Մուհամմադ մարգարեի սերունդ է, սակայն այդ մասին չի հայտարարվի ուղղակի կերպով։ Թերթը մանրամասնում է, որ նոր պարագլուխը Աբու Բաքր ալ-Բաղդադիի ազգականն է։

Ու չնայած այլ մանրամասներ նոր առաջնորդի մասին պարզապես չկան, սակայն շատերը ԴԱԻՇ -ից արդեն հասցրել են հավատարմության երդում տալ նրան։ Սպասվում է, որ Աբու Իբրահիմի առաջին գործը պետք է լինի վրիժառության ակցիաների իրականացումը Արեւմուտքում։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԴԱԻՇ  


Վերնագիրի այլ պիտակները