ԱՄՆ-ի Բյուջետային վարչությունն ստուգում Է Թրամփի կողմից Կիեւին օգնության սառեցումը. Politico

11:24   08 Նոյեմբեր 2019    177

ԱՄՆ-ի Բյուջետա-վերահսկիչ գլխավոր վարչությունը (Հաշվիչ պալատ) ստուգում Է սկսել պարզելու նպատակով, թե նախագահ Դոնալդ Թրամփը խախտել Է արդյոք հատկացումների մասին օրենը՝ Կոնգրեսին չծանուցելով ամռանն Ուկրաինային ցույց տրվող ռազմական օգնությունը դադարեցնելու մասին, ինչպես տեղեկացնում Է Hayatsk.info-ն, նոյեմբերի 7-ին այդ մասին հաղորդել Է Politico թերթը:

Դեմոկատական կուսակցության ներկայացուցիչները կարծում են, թե Թրամփը միջոցների հատկացումը կապել Է ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի որդի Հանթերի Ուկրաինայում գործունեության հետաքննության հետ: Սպիտակ տան ղեկավարն օգնության սառեցումը բացատրել Է կոռուպցիայի դեմ Ուկրաինայի իշխանությունների անբավարար պայքարով:

ԱՄՆ-ում սկանդալ Է բորբոքվել հուլիսին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Թրամփի հեռախոսազրույցի շուրջը: Հենց այդ զրույցի բովանդակությունն Է արդյունքում առիթ դարձել Միացյալ Նահագների ղեկավարի նկատմամբ պաշտոնազրման ընթացակարգ սկսելու համար:

Ինչպես կարծում են ԱՄՆ-ի ներկայիս ղեկավարի քաղաքական ընդդիմախոսերը, Թրամփը փորձել Է Զելենսկուն համոզել սկսել Ուկրաինայում Հանթեր Բայդենի գործունեության հետաքննություն՝ Կիեւին ֆինանսական եւ ռազմական օգնության դիմաց:

Ջոզեֆ Բայդենն այժմ Թրամփի առավել հավանական մրցակիցն Է 2020 թվականի նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում: Ուստի, դեմոկրատների կարծիքով՝ Թրամփը, ճնշում գործադրելով Զելենսկու վրա, ըստ Էության, ձգտել Է կանխավ ապահովել Կիեւի աջակցությունը երկրորդ ժամկետով վերընտրվելու նպապատակով:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները