Լուլա դա Սիլվան ազատություն դուրս գալու հնարավորություն Է ստացել

12:53   08 Նոյեմբեր 2019    745

Բրազիլիայի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան, որը բանտարկության պատիժ Է կրում կոռուպցիոն հանցագործություններ կատարելու համար, ազատություն դուրս գալու հնարավորություն Է ստացել:

Նոյեմբերի 7-ին համապատասխան վճիռը կայացրել Է Բրազիլիայի Դաշնային գերագույն (Սահմանադրական) դատարանը: Նիստի ուղիղ հեռարձակումը տրվել Է գերատեսչական հեռուստաալիքի եթերում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Խոսքը վերաբեում Է պատիժների կատարման գործող պրակտիկայի փոփոխմանը, որը ենթադրում Է դատապարտյալի կալանավորմանը երկրորդ ատյանի դատարանի կողմից մեղադրական վճռի հաստատումից հետո: Սույն վճիռը, որը կայացվել Է մեկ ձայնի նվազագույն առավելությամբ, թույլ կտա ազատություն դուրս գալ ոչ միայն պետության նախկին ղեկավարին, այլեւ շուրջ 5 հազար այլ կալանավորների, ովքեր չեն սպառել վճռափոխության գանգատի՝ օրենքով նախատեսված բոլոր հնարավորությունները:

Լուլա դա Սիլվան դարձել Է Բրազիլիայի առաջին նախկին նախագահը, որն անցյալ տարվա ապրիլին քրեական դատավարության արդունքում բանտարկվեց կոռուպցիայի եւ փողերի լվացման մեղադրանքով: Ապրլին Գերագույն դատարանը քաղաքական գործչի բանտարկության ժամկետը գրեթե 13 տարվանից կրճատեց մինչեւ 8 տարի եւ 10 ամիս: Պետության նախկին ղեկավարը ժխտում Է իրեն առաջադրված բոլոր մեղադրանքները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրազիլիա  


Վերնագիրի այլ պիտակները