Ֆրանսիան որոշել է հրավիրել ՌԴ-ին մասնակցելու Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման աշխատանքներին

14:14   08 Նոյեմբեր 2019    166

Ֆրանսիան մտադրություն է հայտնել պաշտոնական հրավեր ուղարկել Ռուսաստանին մասնակցելու այս տարվա ապրիլին խոշոր հրդեհի հետևանքով լուրջ վնասներ կրած Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման աշխատանքներին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին РИА Новости-ին հայտնել է ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը:

Վերջինս նշել է, որ բանակցություններն ընթանում էին ամբողջ տարվա ընթացքում և ռուսական կողմն ինքն է օգնության պատրաստակամություն հայտնել: Շվիդկոյի խոսքով՝ այս կերպ Փարիզն ընդունել է ռուսական գիտության արժանիքները:

Հիշեցնենք, որ Փարիզի Աստվածամոր տաճարի պատմության մեջ խոշորագույն հրդեհը տեղի է ունեցել այս տարվա ապրիլի 15-ի երեկոյան: Հրդեհի հետևանքով փլվել է տաճարի տանիքը, աշտարակն ու ժամացույցը, սակայն շենքը, արվեստի գործերը և տաճարում պահվող մասունքները պահպանվել են:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ մտադիր է վերականգնել տաճարը 5 տարում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա   ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները