Իրանում գրանցված երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի, 120 մարդ վիրավոր է

14:38   08 Նոյեմբեր 2019    209

Իրանի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի, ավելի քան 120 մարդ տուժել է, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Հաղորդվում է, որ 5,9 ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել ուրբաթ գիշեր։ Ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Թավրիզից 156 կիլոմետր հարավ-արևելք։ Եվրոպական EMSC սեյսմոլոգների տվյալով՝ օջախը գտնվել է 62 կիլոմետր խորության վրա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները