Թուրք զինվորականները մասնակցելու են սիրիական Ղամիշլիում ՌԴ պարեկությանը

15:00   08 Նոյեմբեր 2019    171

Ռուսաստանը և Թուրքիան համատեղ են իրականացնելու Սիրիայի Ղամիշլի շրջանում թուրք-սիրիական սահմանի մոտակայքում պարեկությունը։

Սա արդեն երրորդ նման երթուղին է, որով երկու պետությունները հսկողություն են իրականացնելու։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է ռուսական կողմը։

Երթուղում պարեկություն է անելու ռուսական և թուրքական կողմերի 24 զինծառայող։ Երկու կողմն էլ դրա համար տրամադրելու են իրենց ուժայիններին պատկանող զրահատեխնիկա, որը նաև զինված է թեթև սպառազինությամբ։

Շուրջ 100 կմ երթուղու ընթացքում պարեկախումբն անընդհատ անցնելու է Սիրիայի մի շարք հյուսիսային բնակավայրերով՝ քրդերի նկատմամբ հսկողություն իրականացնելու համար։ Զրահամեքենաների շարժին հետևելու են ռուսական զինված ուժերի անօդաչու թռչող սարքերը՝ ուղիղ եթերում զինվորական ղեկավարությանը ներկայացնելով պարեկության ընթացքը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան   Թուրքիա  


Վերնագիրի այլ պիտակները