Իրանի հակաօդային ուժերն անօդաչու են խոցել երկրի հարավ - արեւմուտքում. ISNA

15:30   08 Նոյեմբեր 2019    276

Իրանի հակաօդային պաշտպանության ուժերն անօդաչու թռչող ապարատ են խոցել երկրի հարավ - արեւմուտքում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ նոյեմբերի 8-ին այդ մասին հաղորդել Է ISNA գործակալությունը:

Նշվում Է, որ միջադեպը տեղի Է ունեցել Իրանի հարավ - արեւմուտքի Խուզիստանի նահանգում: Անօդաչուն խփվել Է նոյեմբերի 8-ի առավոտյան Մահշահր նավահանգստի մերձակայքում, որը գտնվում Է Պարսից ծոցի ափին:

Այլ մանրամասնություններ չեն հայտնում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները