Գերմանիայում երկու մարդ Է տուժել հանքահորում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով. MDR

15:48   08 Նոյեմբեր 2019    263

Երկու մարդ Է տուժել GTS Grube Teutschenthal Sicherungs GmbH ձեռնարկության հանքահորում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով, մի քանի տասնյակ մարդ գտնվում Է գետնի տակ ապաստարանում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ նոյեմբերի 8-ին այս մասին հաղորդել Է MDR հեռուստառադիոընկերությունը:

Պայթյունը տեղի Է ունեցել Սաքսոնիա-Անհալտի դաշնային երկրամասի Տոյչենտալ կոմունայում: Պայթյունի պահին տարածքում եղել Է 38 մարդ, նրանցից երկուսին տեղափոխել են հիվանդանոց:

Սկզբում զանգվածային լրատվամիջոցները հայտնել Էին, թե գետնի տակ մնացած մարդիկ արգելափակված են, սակայն հանքահորի գործարկու Geiger Unternehmensgruppe-ը ճշտել Է, որ նրանք բոլորը գտնվում են «անվտանգ ապաստարանում»: Տեղում աշխատում են փրկարարները, պայթյունի պատճառը պարզված չԷ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գերմանիա  


Վերնագիրի այլ պիտակները