Պուտինը Տոկաևին «ման է տվել» Aurus մակնիշի իր ավտոմեքենայով

15:56   08 Նոյեմբեր 2019    212

Օմսկում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ղազախստանի առաջնորդ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ շրջել է «Aurus» մակնիշի ավտոմեքենայով:

Երկու երկրների ղեկավարները միասին նստել են ռուսական նոր լիմուզինը՝ Էրմիտաժ-Սիբիր թանգարան այցելելուց հետո։ Համապատասխան տեսանյութը հրապարակել է Լայֆը։

Պուտինն ու Տոկաևն Օմսկ են ժամանել երեկ՝ նոյեմբերի 7-ին, Ռուսաստանի և Ղազախստանի միջտարածաշրջանային համագործակցության 16-րդ ֆորումին մասնակցելու համար:

Միջոցառումից առաջ նրանք քննարկել են Մոսկվայի և Նուր-Սուլթանի միջև գործընկերությունը, առևտրաշրջանառությունը և ներդրումների հետ կապված հարցերը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին   Տոկաև  


Վերնագիրի այլ պիտակները