ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան. Լեռնային Ղարաբաղի հարցում ստատուս-քվոն անընդունելի է

11:11   08 Նոյեմբեր 2019    189

«Միացյալ Նահանգները մեծ նշանակություն են տալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին, և, ինչպես մեր մյուս գործընկերները, մենք հայտնում ենք մեր հանձնառությունը` շարունակելու ջանքերը ղարաբաղյան հակամարտության խաղաղ ճանապարհով լուծելու համար»:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին՝ նոյեմբերի 7-ին ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ զեկույցի քննարկման ժամանակ հայտարարել է՝ ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Ջեյմս Գիլմորը:

Դիվանագետը նշել է, որ ԱՄՆ-ն աջակցում են վստահության ամրապնդմանն վերաբերյալ միջոցառումներին, որոնք կարող են կայունացնել անվտանգությունը և ստեղծել ավելի կառուցողական մթնոլորտ բանակցությունների, հայերի և ադրբեջանցիների միջև երկխոսության ստեղծման համար. «Երկխոսության մասնակիցները իրենց երկրներ վերադառնալուց հետո, պետք է դա անեն ազատ՝ առանց վախի հետապնդման և պատժի:

Դեսպան Կասպշիկ, մենք բարձր ենք գնահատում ձեր խմբի՝ կողմերի միջև վստահությունը բարձրացնելու և իրավիճակը գնահատելու հետ կապված ջանքերը: Դա անգնահատելի է, և մենք լիովին աջակցում ենք ձեզ այս հարցում: Մենք բարձր ենք գնահատում սլովակյան նախագահի հետ ձեր համագործակցությունը` աջակցելու համանախագահների միջնորդական ջանքերին և կողմերի հետ ձեր սերտ համագործակցությանը` տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու համար: Այս հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում, և ստատուս քվոն անընդունելի է:

«Միացյալ Նահանգները հավատարիմ են՝ են Հելսինկիի եզրափակիչ ակտում արտացոլված՝ տարածքային ամբողջականության, ժողովուրդների հավասար իրավունքների, նրանց ինքնորոշման, ուժի և սպառնալիքների չկիրառման սկզբունքների հիման վրա հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորման համար՝ կողմերի հետ համագործակցելու վերաբերյալ իր ստանձնած պարտավորություններին»:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԵԱՀԿ-ԱՄՆ-դեսպան  


Վերնագիրի այլ պիտակները