Բունթեսթագում կոչ են արել «Հյուսիսային հոսք-2»-ը պաշտպանել ԱՄՆ-ի պատժամիջոցներից

16:36   08 Նոյեմբեր 2019    212

Բունթեսթագում «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության պատգամավորները կառավարությանը կոչ են արել ամերիկյան պատժամիջոցներից պաշտպանել եվրոպական այն ընկերությունները, որոնք զբաղված են «Հյուսիսային հոսք-2» խողովակաշարի նախագծում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Պատգամավորները նախագիծը համարել են «Էներգամատակարարման անփոխարինելի բաղադրիչը Գերմանիայում» եւ նշել, որ դրա իրագործումն առաջին հերթին համապատասխանելու Է Գերմանիայի եւ Եվրոպայի շահերին:

«Հյուսիսային հոսք-2»-ի շահագործման հետ կապված բոլոր հետաձգումները սպառնում են Գերմանիայի Էներգամատակարարմանը, նա պետք Է խուսափի: Դաշնային կառավարությունը եվրոպական մյուս երկրների հետ միասին պետք Է միջոցառումներ պատրաստի, որոնք պատժամիջոցներն անարդյունավետ կդարձնեն»,-ասված Է ուղերձում:

«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության անդամները կոչ են արել իշխանությանը՝ Գերմանիայի զարգացման բանկից միջոցներ պահեստավորել խողովակաշարի եւ ենթակառուցվածքի շինարարության ծախսերի ավելանալու եւ հետաձգումների դեպքում:

«Հյուսիսային հոսք-2»-ը 9,5 մլրդ եվրո արժողությամբ խողովակաշար Է, որը ենթադրում Է երկու գազագծերի կառուցում Ռուսաստանի ափերից Բալթիկ ծովով մինչեւ Գերմանիա:

Հոկտեմբերի վերջին Դանիայի իշխանությունները թույլատրել են «Հյուսիսային հոսք-2» գազատարի անցկացումն իրենց տնտեսական գոտում: Այդ մասին ասված Է Դանիայի Էներգետիկական գործակալության կայքում զետեղված մամուլի տեղեկագրում:

Դանիան վերջին երկիրն Էր մնում, որը հրաժարվում Էր գազատարի կառուցման թուլտվություն տալ: Դրա պատճառով Ռուսաստանի իշխանությունները հնարավոր Էին համարում «Հյուսիսային հոսք-2»-ի գործարկման սկզբնական ժամկետների հետաձգումը, սակայն այդ մասին պաշտոնապես չԷր հաղորդվում: Գազատարը պետք Է շահագործման հանձնվի 2019 թվականի վերջին:

Ավելի վաղ գազամուղի կառուցման թույլտվություն Էին տվել ԳԴՀ-ն, Ֆինլանդիան եւ Շվեդիան, մնացել Էր միայն Դանիան:
«Հյուսիսային հոսք-2»-ին դեմ հանդես են գալիս մի քանի երկրներ, առաջին հերթին՝ Ուկրաինան, որը կարող Է կորցնել ռուսական գազի տանանցումից ստացվող եկամուտները, եւ ԱՄՆ-ը, որն առաջ Է մղում Եվրոպա իր հեղուկացված բնական գազի արտահանման հավանոտ պլանները:

Բացի այդ, Լատվիան, Լիտվան եւ Լեհաստանը համատեղ հայտարարել են, որ հավանություն չեն տալիս նախագծի իրագործմանը. դրանց ղեկավարները վստահ են, որ այն քաղաքական Է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հյուսիսայինհոսք-2  


Վերնագիրի այլ պիտակները