Facebook-ը ԱՄՆ ընտրություններին միջամտությունը կանխելու համակարգ է ներդնում

17:00   08 Նոյեմբեր 2019    239

Ամերիկյան խոշորագույն սոցցանցը ապահովելու է ԱՄՆ առաջիկա նախագահական ընտրությունների մասնակիցների անվտանգությունը հատուկ Facebook Protect համակարգի ներդրմամբ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Դա թույլ է տալու ապահովել ոչ միայն թեկնածուների, այլև նրանց նախընտրական շտաբների անդամների ցանցային անվտանգությունը։

Մինչև 2020 թվականին անցկացվելիք ընտրությունները Facebook-ը ստանալու է այդ մարդկանց ցուցակները։ Եթե նրանցից մեկի վրա հարձակում լինի, ապա համակարգը խիստ միջոցներ է սահմանելու՝ նույն կազմակերպության այլ անդամների անվտանգությունն ապահովելու համար։

Սա արվում է ընտրություններին օտար միջամտությունները կանխելու համար։ Մինչ այս Facebook-ը հայտարարել էր, որ չի արգելելու իր ցանցում քաղաքական գովազդի տեղադրումը ընտրությունների ժամանակ։ Սա արժանացել էր բուռն քննադատության։ Ցանցի հակառակորդ Twitter-ն էլ հայտարարել է, որ իրենք արգելելու են քաղաքական գովազդը։

Քաղաքական գովազդի վրա այս ուշադրությունը պայմանավորված է նախորդ ընտրությունների փորձի հետ։ Դոնալդ Թրամփի ընտրությունից հետո նրա քաղաքական հակառակորդ Դեմոկրատական կուսակցությունը հայտարարեց, որ Թրամփը հաղթել է, քանի որ ռուսական կողմից միջամտություն է եղել, ռուսական հաքերներն աջակցել են Թրամփին։ Այս ամենն այդպես էլ չապացուցվեց։

Hayatsk.info

Հեշթեգներ: Facebook   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները