Միլլենիալներին կանխատեսում են վաղաժամ մահ

21:53   08 Նոյեմբեր 2019    244

Միլլենիալների սերունդը, այսինքն՝ 1981-1996թթ․ ծնվածները, ավելի արագ են կորցնում առողջությունը և կյանքի ավելի կարճ տևողություն ունեն, քան նախորդ սերնդի ներկայացուցիչները:

Այսպիսի եզրակացության է եկել ԱՄՆ-ում Blue Cross Blue Shield Association բժշկական ապահովագրության ասոցիացիան, որի վերաբերյալ զեկույցը հրապարակված է կազմակերպության կայքում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Մասնագետների կարծիքով, տարիքի հետ միլլենիալները ավելի վաղ սկսում են տառապել հիպերտոնիկ հիվանդությունից, բարձր խոլեստերինից, ընկճախտից, հիպերակտիվությունից և ծխելու հետևանքներից:

Մահացության մակարդակը աճել է 40 տոկոսով՝ համեմատած X սերնդի, այսինքն՝ 1965-ից 1979 թվականներին ծնված մարդկանց մոտ: Արդյունքում՝ առաջիկայում առողջապահության ոլորտի ծախսերը զգալիորեն կավելանան, ինչը 33 տոկոսով ավելի կլինի, քան համապատասխան տարիքում X սերնդի ներկայացուցիչներինը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները