Facebook-ը քաղաքական գործիչների էջերի պաշտպանության ծրագիր է թողարկում

22:22   08 Նոյեմբեր 2019    271

Facebook ընկերությունը հայտարարել է քաղաքական գործիչների էջերի պաշտպանության Facebook Protect ծրագրի թողարկման մասին:

Խոսքը, մասնավորապես, Facebook-ում եւ Instagram-ում քաղաքական թեկնածուների, ընտրված պաշտոնական անձանց կամ շտաբերի էջերի մասին է, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ընկերության հաղորդագրության մեջ ասվում է, որ բոլոր հետաքրքրված անձանց եւ կազմակերպություններին, ներառյալ՝ դաշնային եւ պետական դեպարտամենտներին ու գործակալություններին, ինչպես նաեւ կուսակցական կոմիտեներին աջակցություն է առաջարկվում:

Սոցցանցի հաղորդագրության մեջ նշվում է նաեւ, որ կամավոր ծրագիրը նախատեսված է ԱՄՆ-ից պաշտոնական անձանց եւ կազմակերպությունների համար, որոնց էջերը կապույտ նշան ունեն, այսինքն՝ հաստատված են:

Բացի այդ, էջերի բոլոր ադմինիստրատորները պետք է հավաստագրում անցնեն՝ ապահովելու էջերի անվտանգությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները