Google-ը հայտարարել է YouTube-ի թարմացված ինտերֆեյսի թողարկման մասին

22:55   08 Նոյեմբեր 2019    271

Google ընկերությունը հայտարարել է YouTube վիդեոծառայության թարմացված ինտերֆեյսի թողարկման մասին:

Մշակողները մեծացրել են հոլովակների նշաններն ու ընդլայնել նկարագրությունները: Արդյունքում հետաքրքիր կոնտենտ գտնելն ավելի հեշտ է դարձել: Բացի այդ, գլխավոր էջում լոգոներ են ավելացել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Համակարգիչների համար հայտնվել է դիտման հարմար հերթ, որում հնարավոր է ավելացնել տեսանյութ՝ առանց ընթացիկ տեսանյութի վրա դադարի նշանը սեղմելու:

Դիտարկչի էջի փակելուց հետո հերթը վերանում է, սակայն տեսանյութը հնարավոր է ավելացնել «Դիտել ավելի ուշ» փլեյլիստում:

Թարմացված ինտերֆեյսը աստիճանաբար կտարածվի եւ շուտով հասանելի կդառնա բոլոր օգտատերերի համար վեբ տարբերակով եւ Android ու iOS պլանշետների վրա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները