Լեհ լրագրողը Մակրոնին «Կրեմլի օգտակար ապուշ» է անվանել

09:13   09 Նոյեմբեր 2019    280

Wpost պարբերականի լեհ լրագրող Յակուբ Մելնիկն արտահայտվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին՝ ՆԱՏՕ-ի «ուղեղի մահվան» մասին նրա հայտարարությունից հետո, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Մակրոնը՝ Կրեմլի օգտակար ապուշ» վերնագրով հոդվածում նա հայտարարում է, որ Ֆրանսիայի առաջնորդը դաշինքի անդամներին հորդորում է հույս չդնել Միացյալ Նահանգների վրա, չնայած որ չի պատրաստվում օգնել նրանց ծայրահեղ իրավիճակում:

Նրա կարծիքով, ռազմական հարձակում է սպառնում արևելյան Եվրոպայի երկրներին, և ոչ թե Ֆրանսիային: Իսկ թե ովքեր կանգնած կլինեն ռազմական հարձակման հետևում՝ լրագրողը չի հստակեցնում:

Մելնիկը նաև հայտարարել է, որ ԵՄ երկրները չեն կարող հոգ տանել իրենց անվտանգության մասին՝ առանց ամերիկյան ներկայացուցիչների օգնության:

Բացի այդ, լեհական ԶԼՄ-ների ներկայացուցիչը Մակրոնին նաև «ձևամոլ» է անվանել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մակրոն  


Վերնագիրի այլ պիտակները