Եվրահանձնաժողովի ղեկավարը կարծում է, որ Brexit-ը Եվրամիությունն ավելի համախմբված է դարձրել

10:39   09 Նոյեմբեր 2019    181

Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը չի նշանակում Եվրամիության փլուզում, ընդհակառակը, այդ գործընթացի շրջանակներում անդամ երկրներն ամրապնդել են իրենց համախմբվածությունը, հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Մենք՝ Եվրոպան, ճգնաժամից նոր ուժ ենք ստացել։ Այո, ես նկատի ունեմ Brexit-ը։ Իհարկե, մենք ցավում ենք, որ մեր բրիտանացի ընկերները ցանկանում են լքել մեզ, սակայն Brexit-ի փորձը բաց արեց ԵՄ-ում մի շարք կասակածամիտների աչքերը և ցույց տվեց, թե ինչ ունեն ի դեմս Եվրամիության»,-հայտարարել է նա։

Ֆոն դեր Լյայենը հավելել է, որ Brexit-ը չի նշանակի «անօրինականության սկիզբ, Եվրամիության փլուզման գործընթացի սկիզբ: Ընդհակառակը, որքան էլ մենք տարբեր լինենք, Brexit-ի շուրջ բանակցությունների ընթացքում 27 երկրները միասնական դիրքորոշում ունեն»,- հավելել է նա:

Նրա խոսքով ՝ «որքան էլ պարադոքսալ հնչի, Brexit-ի ցնցումը մեզ ավելի համախմբված է դարձրել»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եվրամիությունը վերջնականապես հավանություն է տվել Brexit-ի հետաձգմանը մինչև 2020 թվականի հունվարի 31-ը:

Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկի խոսքով՝ այս հետաձգումը, հավանաբար, վերջինը կլինի:

Վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Բորիս Ջոնսոնը հավաստիացնում էր, որ Մեծ Բրիտանիան հոկտեմբերի 31-ին դուրս կգա ԵՄ-ից՝ համաձայնագրի առկայությամբ, թե առանց դրա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Brexit  


Վերնագիրի այլ պիտակները