ԿԺԴՀ-ում զգուշացնում են ԱՄՆ-ին, որ բանակցությունների համար «հնարավորությունների պատուհանը օրեցօր փակվում է»

11:04   09 Նոյեմբեր 2019    181

Փհենյանը սպասում է, որ մինչև տարեվերջ ԱՄՆ-ն համարժեք քայլեր կձեռնարկի ի պատասխան ԿԺԴՀ-ի ջանքերը, քանի որ հնարավորությունների պատուհանը օրեցօր փակվում է:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Հյուսիսային ամերիկայի դեպարտամենտի ղեկավար Չո Չհոլ Սուն։

«Մենք արդեն բավականին ժամանակ ենք տվել ԱՄՆ-ին և մինչև տարեվերջ սպասում ենք ԱՄՆ-ի պատասխանին։ Մենք հույս ունենք, որ ամեն ինչ դրական հունով կզարգանա, սակայն պետք է ասեմ, որ հնարավորությունների պատուհանը օրեցօր փակվում է»,- հայտնել է նա։

Վերջին շրջանում երկու պետությունների երկխոսությունը, կարծես թե, կանգ է առել։ Վաշինգտոնը Փհենյանից ավելի վճռական գործողություններ է պահանջում միջուկային զենքից հրաժարվելու համար, ԿԺԴՀ-ն իր հերթին նշում է, որ ԱՄՆ-ն ոչինչ չի ձեռնարկում ի պատասխան ապամիջուկայնացմանն ուղղված նրա կամավոր քայլերի:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԿԺԴՀ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները