Վրաստանում ԱՄՆ դեսպանությունն իր քաղաքացիներին զգուշության կոչ է արել

11:23   09 Նոյեմբեր 2019    181

Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատնից հայտնում են, որ ակցիայի ընթացքում հակաամերիկյան հայտարարություններ են արվում և կեղծ տեղեկատվություն է տարածվում։ Դեսպանությունն իր քաղաքացիներին զգուշության կոչ է անում՝ կապված ակցիաների հետ։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Ալիք Մեդիան։

Հիշեցնենք՝ And then we danced սկանդալային ֆիլմի ցուցադրությունը նախատեսված է Թբիլիսիի և Բաթումի կինոթատրոններում՝ նոյեմբերի 8-10-ը։ Ֆիլմը պատմում է երիտասարդ պարող Մերաբի մասին, ով կտրուկ փոխվում է, երբ սիրահարվում է իր ամբիցիոզ մրցակցին՝ Իրակլիին։

Ֆիլմի պրեմիերան աղմկոտ անցավ Թբիլիսիում։ Ցուցադրությունը տապալելու փորձ արվեց, ոստիկանական ուժեղ հսկողություն էր սահմանվել մայրաքաղաքի հինգ խոշոր կինոթատրոններում։

«Կեղծիք է տարածվում, որ ԱՄՆ-ն ու արևմտյան երկրները հոգ են տարել, որ ցուցադրությունը կայանա»,-ասվում է ԱՄՆ-ի դեսպանատան հայտարարության մեջ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները