Անգլիայի իրավապահ մարմինները բացահայտել են Վիետնամի 39 մահացած քաղաքացիների ինքնությունը

11:58   09 Նոյեմբեր 2019    190

Անգլիայի իրավապահ մարմինները բացահայտել են Վիետնամի 39 մահացած քաղաքացիների ինքնությունը, որոնց դիերը հայտնաբերվել էին Անգլիայի Էսսեքս կոմսությունում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է կոմսության ոստիկանության պաշտոնական կայքը:

Իրավապահ մարմինների ներկայացուցիչները նշել են, որ նրանց հիմնական խնդիրը զոհերի անձը բացահայտելը, նրանց հանդեպ հարգանքի դրսևորումը և նրանց ընտանիքներին ու հարազատներին օգնություն ցուցաբերելն է եղել:

Զոհերի թվում 15-17 տարեկան 3 դեռահաս է եղել: Զոհերից ամենաավագը 44 տարեկան է եղել: 39 զոհերից 8-ը կանայք են եղել, 31-ը՝ տղամարդիկ: Նրանց մեծամասնությունը վիետնամական Նգեան և Հատին նահանգներից են:

Hayatsk.info

Հեշթեգներ: Անգլիա  


Վերնագիրի այլ պիտակները