Ռուսաստանի ԱԳՆ-ը կոչ է արել ռուսներին հրաժարվել Իրաք այցերից

12:10   09 Նոյեմբեր 2019    199

Ռուսաստանի ԱԳՆ-ը խորհուրդ է տվել Ռուսաստանի քաղաքացիներին ձեռնպահ մնալ Իրաք մեկնելուց՝ տարածաշրջանում անկայուն իրավիճակի և ահաբեկչության բարձր վտանգի պատճառով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին թվիթերյան էջում հայտնել են իրավիճակային ճգնաժամային կենտրոնի դեպարտամենտից։

«Իրաքի մի քանի շրջաններում ստեղծված դժվարին իրավիճակի և ահաբեկչական գործունեության ակտիվության պահպանմամբ (այդ թվում՝ Ռուսաստանում արգելված ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման) և օգնություն ցուցաբերելու դժվարություններով պայմանավորված այս երկիր Ռուսաստանի քաղաքացիների այցը մեծ վտանգներ են պարունակում»,-ասված է հաղորդագրության մեջ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները