Գերմանիայի արևելքն ու արևմուտքը կենսամակարդակով կհավասարվեն առնվազն կես դար անց. Մերկել

12:18   09 Նոյեմբեր 2019    190

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Գերմանիայի արևելքն ու արևմուտքը կենսամակարդակով կհավասարվեն առնվազն 50 տարի անց։

Նա համբերության կոչ է արել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Մերկելն ափսոսանք է հայտնել՝ նշելով, որ Բեռլինի պատի փլուզումից հետո այդ ամենը կարող էր ավելի արագ տեղի ունենալ:

Մերկելի խոսքով՝ այդ հարցը գերմանական հասարակությունում սկսել են լայնորեն քննարկել՝ աշխարհում ազգայնական միտումների աճի ֆոնին։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, 30 տարի առաջ՝ նոյեմբերի 9-ին, երկիրը 2 մասին բաժանող Բեռլինյան պատը փլուզվեց։

Hayatsk.info

Հեշթեգներ: Գերմանիա  


Վերնագիրի այլ պիտակները