Թրամփն առաջարկել է բարձրացնել էլեկտրոնային ծխախոտ գնելու տարիքային շեմը. VIDEO

12:26   09 Նոյեմբեր 2019    253

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ էլեկտրոնային ծխախոտներ գնելու տարիքի նվազագույն շեմը կառաջարկի 18-ից դարձնել 21-ը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Շեմը կլինի 21-ը կամ այդպիսի մի բան»,-ասել է նա լրագրողներին։

Նրա խոսքով՝ վարչակազմը էլեկտրոնային ծխախոտների շուկան կարգավորող ծրագրերը կհրապարակի հաջորդ շաբաթ։

Տվյալ պահին ԱՄՆ-ում էլեկտրոնային ծխախոտ կարող են գնել 18 տարեկանը կրացած անձինք՝ չնայած մի շարք նահանգներում այդ շեմը 21-ն է։



Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները