«Մենք աշխատում ենք Ուկրաինայում խաղաղության հաստատման նախագծի վրա». Պոմպեո

12:35   09 Նոյեմբեր 2019    172

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Բեռլինում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում խաղաղության հաստատման նախագծի վրա, տեղեկանում ենք ԱՄՆ պետքարտուղարության յութուբյան էջից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Այդ նախագծի վրա մենք աշխատում ենք»,- ասել է Պոմպեոն` պատասխանելով Ուկրաինայի ապագային վերաբերող հարցին:

Պոմպեոն հավելել է, որ ԱՄՆ-ն անում է հնարավորն Ուկրաինայում կայունության հասնելու համար, իսկ ԱՄՆ նախագահը 3 անգամ այն պաշտպանել է «ռուսական ագրեսիայից»:

Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան նշել է, որ ԱՄՆ-ն հպարտ է այդ աջակցության համար և անում է դա հօգուտ Եվրոպայի և Ուկրաինայի ինքնիշխանության:



Hayatsk.info

Հեշթեգներ: Պոմպեո   Ուկրաինա  


Վերնագիրի այլ պիտակները