Ավստրալիայում անտառային հրդեհների հետևանքով 2 մարդ է մահացել, 7 մարդ որոնվում է, կա շուրջ 30 տուժած

13:20   09 Նոյեմբեր 2019    208

Ավստրալիայում անտառային հրդեհների հետևանքով երկու մարդ է մահացել: 7 մարդ որոնվում է, շուրջ 30-ը տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է РИА Новости-ն` հղում անելով Sidney Morning Herald-ին և ABC-ին:

Նշվում է, որ կորածների թիվը կարող է աճել: Ավստրալիայի մի քանի նահանգներում շարունակում են մոլեգնել շուրջ 135 անտառային հրդեհներ: Կրակը ոչնչացրել է հազարավոր հեկտար տարածքներ:

Հրդեհներն այնքան ուժեղ են, որ հրշեջները չեն կարողանում ամենաշատ տուժած վայրերը հասնել։ Մի քանի շրջաններում պահպանվում է արտակարգ իրավիճակ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ավստրալիա  


Վերնագիրի այլ պիտակները