«Aurus» բրենդը կթողարկի անօդաչու սարքեր, զբոսանավեր, ժամացույցներ և զարդեր

13:45   09 Նոյեմբեր 2019    208

Ռոսպատենտի բազայում հայտնվել է «Aurus Design» բրենդի գրանցման մասին փաստաթուղթ:

Դրանից հետևում է, որ այս բրենդի անունով շուկայում կարող են հայտնվել զբոսանավեր, գնացքներ և այլն։

Ի թիվս այլ բաների, նշվում են սկուտերներ և գիրոսկուտերներ, անօդաչու սարքեր, էլեկտրական մեքենաներ, զարդեր, ներառյալ՝ ժամացույցներ, մատիտներ, գրիչներ, ուտեստներ, հագուստ, խաղալիքներ և մոխրամաններ:

Այս բոլոր ապրանքների համար ստեղծվել է առանձին տարբերանշան՝ Aurus Design մակագրությամբ:

Թե երբ վերոնշյալ աքսեսուարները վաճառքի կհանվեն և որքան կարժենան, չի նշվում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Aurus  


Վերնագիրի այլ պիտակները