Վրաստանում ավելացել է նույնասեռականների մասին պատմող ֆիլմի ցուցադրության դեմ բողոքող` բերման ենթարկված անձանց թիվը

14:23   09 Նոյեմբեր 2019    172

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտնել է 27 բերման ենթարկվածների մասին, ովքեր երեկ Բաթումում և Թբիլիսիում բողոքի ցույցեր էին կազմակերպել նույնասեռական անձանց մասին պատմող ֆիլմի դեմ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Կինոռեժիսոր Լևան Ակինի «Իսկ հետո մենք պարեցինք» (Then We Danced) ֆիլմը վրացական Takes Film և շվեդական French Quarter Film ընկերությունների համատեղ արտադրանքն է:

Հիշեցնենք` Թբիլիսիում և Բաթումում բողոքի ակցիա էին կազմակերպել «Վրացական երթ» ազգայնական կազմակերպության ներկայացուցիչները, որոնք նպատակ ունեին տապալել ֆիլմի առաջնախաղը:

Իրավապահների հետ բախման հետևանքով բերման է ենթարկվել 27 մարդ, նրանցից 24-ը` Թբիլիսիում, 3-ը` Բաթումում:

Ֆիլմի առաջնախաղը տապալել չի հաջողվել, այն ցուցադրվել է բոլոր կինոթատրոններում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները