Բոլիվիայի նախագահը հայտնել է երկրում պետական հեղաշրջում անելու փորձերի մասին

14:11   09 Նոյեմբեր 2019    181

Բոլիվիայում ժողովրդավարական համակարգը վտանգի տակ է գտնվում՝ երկրում պետական հեղաշրջում անելու փորձերի պատճառով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է երկրի նախագահ Էվո Մորալեսը՝ այն բանից հետո, երբ մի քանի ոստիկաններ միացել են իր վերընտրման դեմ բողոքի ցույցերին:

«Եղբայրներ և քույրեր, մեր ժողովրդավարությունը վտանգի տակ է գտնվում պետական հեղաշրջման փորձերի պատճառով, որոնք իրականացնում են բռնության պատրաստ խմբերը: Նրանք հարձակում են գործում սահմանադրական կարգի վրա»,- գրել է նա Twitter-ում:

Նա նաև կոչ է արել ժողովրդին «խաղաղ պաշտպանել ժողովրդավարությունն ու սահմանադրությունը՝ մարդկային կյանքեր փրկելու համար»:

Ավելի վաղ բոլիվիական թերթերը հայտնել էին, որ Սանտա Կրուս, Կոչաբամբա քաղաքներում և մայրաքաղաք Սուկրեում մի քանի ոստիկանական ստորաբաժանումներ միացել են Մորալեսի վերընտրման դեմ բողոքի ակցիաներին:

Երկրում նախագահական ընտրությունները տեղի էին ունեցել հոկտեմբերի 20-ին: Երկրի ԿԸՀ տվյալների համաձայն՝ հաղթանակ է տարել գործող նախագահ Մորալեսը, նրա մրցակիցը՝ Կառլոս Մեսան, չի ընդունել Մորալեսի հաղթանակը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բոլիվիա  


Վերնագիրի այլ պիտակները