Իրանում երկրաշարժի հետևանքով տուժածների թիվն ավելացել է` հասնելով 529-ի

14:47   09 Նոյեմբեր 2019    199

Իրանի հյուսիս-արևմուտքում ուրբաթ գիշերը տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 529-ի։

IRNA լրատվական գործակալությանը հղում անելով՝
Hayatsk.info-ն գրում է ավելի վաղ հաղորդվել էր 6 զոհի և 345 տուժածի մասին։

Բժշկական օգնության և շտապ վերահսկման կենտրոնի ղեկավար Ֆարզադ Ռահմանին IRNA- ին ասել է, որ 5 մարդ զոհվել է, 529-ը վիրավորվել են, նրանցից 31-ը հոսպիտալացվել են, մնացածը ստացել են ամբուլատոր բուժում և դուրս են գրվել:

Նրա խոսքով՝ մարզի բոլոր հիվանդանոցները պատրաստ են ընդունել տուժածներին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները