Իրանի կողմից խոցված անօդաչուն չի պատկանում ԱՄՆ-ին, հայտարարել է Պենտագոնը

15:37   09 Նոյեմբեր 2019    298

Անօդաչու թռչող սարքը, որն այսօր խոցվել է Իրանի կողմից, չի պատկանում ԱՄՆ զինված ուժերին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին ասվում է ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարության մամուլի ծառայության հայտարարության մեջ:

«ԱՄՆ անօդաչուի ենթադրյալ խոցման մասին տեղեկությունները սխալ են: Եթե անգամ ինչ-որ անօդաչու թռչող սարք է խոցվել, ապա այն չի պատկանում Պենտագոնին»,- ասվում է փաստաթղթում:

Ավելի վաղ Հուզեստան նահանգի նահանգապետ Գոլամրեզ Շարիաթին հաստատել է, որ նոյեմբերի 8-ի առավոտյան իրանական հակաօդային պաշտպանության ուժերն այլ պետությանը պատկանող անօդաչու թռչող սարք են խոցել: Իրանի բանակը հայտարարել է, որ այն խախտել է երկրի օդային տարածքը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան   Պենտագոն  


Վերնագիրի այլ պիտակները