ԱՄՆ-ում 70-ամյա կինը վիճակախաղով 12 000 դոլար է շահել և տոմսը մոռացել խանութում

16:28   09 Նոյեմբեր 2019    235

ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքի 70-ամյա բնակչուհին վիճակախաղով շահել է 12,3 հազար դոլար և լարվածությունից վիճակախաղի տոմսը մոռացել է խանութում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է UPI-ն:

Կինը բախտը որոշել է փորձել առևտրային կենտրոններից մեկում` մինչ ամուսինը գնումներ էր կատարում սննդամթերքի բաժնում: Կինն ընտրել է 2, 5, 10 և 7 թվերը, որոնք իր ընտանիքի անդամների ծննդյան օրերն են:

Թվերը համընկել են, նա տոմսը մոտեցրել է դրամարկղի աշխատակցին, որն էլ հաստատել է շահումը: Ուրախությունից կինը վազել է ամուսնուն բարի լուրն ավետելու և երբ ամուսինը խնդրել է ցույց տալ տոմսը, նա միայն այդ ժամանակ է նկատել, որ այն չկա: Զույգը հետ է վերադարձել և խանութի աշխատակցուհին տոմսը վերադարձրել է:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները