Բալիում արտաքին տեսքի համար ինքնաթիռից դուրս են հրավիրել 20 ուղևորի

17:01   09 Նոյեմբեր 2019    219

Ավստրալիայում ապրող երիտասարդ զույգն ընտանիքի 20 անդամների հետ միասին դժգոհություն է հայտնել, որ Բալիում «մուսուլմանական արտաքինի» համար իրենց դուրս են հրավիրել ինքնաթիռից:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Նրանք կղզում անցկացրած ամուսնության արարողությունից հետո պետք է վերադառնային Մելբուռն, սակայն թռիչքից առաջ վիճել են բորտուղեկցորդների հետ: Արդյունքում` նրանց բոլորին վերադարձրել են օդանավակայան:

«Կարծում եմ, մեզ վռնդել են մեր արտաքին տեսքի պատճառով, քանի որ մենք մուսուլման ենք»,- ասել է ընտանիքի անդամներից մեկը: Մյուսը հայտնել է, թե խնդիրներն առաջ են եկել այն ժամանակ, երբ ինքը դժգոհել է նստարանին ամրացված էկրանի անսարքությունից: Տղամարդը նշել է, որ բորտուղեկցորդուհիների հետ հարգանքով է խոսել, սակայն նրանք վիրավորել են իրեն` շեշտը դնելով հավատի և արտաքին տեսքի վրա: «Մենք ռասիզմի զոհ ենք դարձել ինչպես ավիաընկերության անձնակազմի, այնպես էլ օդանավակայանի աշխատակիցների կողմից»,- ասել է նա:

Աղբյուրը հայտնում է, որ վիճաբանության մեջ ներքաշված բորտուղեկցորդուհիներից մեկը ևս մուսուլման է եղել և հայտարարել է, որ խումբը վատ վարքագիծ է դրսևորել և աղմուկ է բարձրացրել մինչ թռիչքը: Ավիաընկերությունը խոստացել է պարզել իրավիճակը և հայտնել է, որ ինքնաթիռի անձնակազմը հերքում է ուղևորների խոսքերը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բալի  


Վերնագիրի այլ պիտակները