Ճապոնուհիներին արգելել են աշխատանքի վայրում օպտիկական ակնոց կրել

17:56   09 Նոյեմբեր 2019    310

Ճապոնիայում տարբեր ոլորտի աշխատակցուհիներին ընկերության ղեկավարներն արգելել են աշխատանքի վայրում օպտիկական ակնոց կրել, ինչը դժգոհությունների ալիք է բարձրացրել երկրում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է BBC-ն:

Կանայք հայտարարել են, որ ղեկավարները նման արգելք են դրել` պատճառաբանելով, որ «ակնոցը սառը կնոջ տպավորություն է թողնում և խանգարում է հաճախորդների հետ անմիջական շփմանը»:

Սոցիալական ցանցերում ակտիվ քննարկումներ են ընթանում թեմայի շուրջ, տեղադրվում են ծաղրանկարներ: Նշվում է, որ արգելքը վերաբերվում է միայն կանանց, քանի որ տղամարդկանց առաջ գործատուները նման պայման չեն դրել:

Ճապոնուհիները դժգոհում են, որ ղեկավարներն առաջնորդվում են կանանց դերի մասին հին կարծրատիպերով և իրենց ստիպում են համապատասխան տեսք ունենալ և նշում են, թե դա կարող է ազդել ընկերության եկամուտների վրա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները