Տոկիոյում անցկացվում է տոնական փառատոն՝ նվիրված նոր կայսեր գահակալմանը

19:01   09 Նոյեմբեր 2019    263

Ճապոնիայում այսօր՝ նոյեմբերի 9-ին սկսվել է տոնական փառատոն, որին մասնակցում են ազգային պարերի ու երաժշտական խմբերը:

ՓառատոնՆ իրականացվում է նոր կայսր Նարուհիտոյի գահակալման առթիվ անցկացվող միջոցառումների շրջանակում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է tass.ru կայքը:

Ճապոնական հանրային հեռուստաընկերության տվյալներով՝ կայսր Նարուհիտոն և իր կինը՝ կայսրուհի Մասակոն օրվա ընթացքում անձամբ կայցելեն փառատոնի անցկացման վայր: ՓառատոնՆ անցկացվում է կիսափակ ձևաչափով, կազմակերպիչները տեղի բնակիչների համար վիճակախաղով խաղարկել են 10 հազար հրավիրատոմսեր, ևս 20 հազար հրավիրատոմս նախատեսված է եղել պատվավոր հյուրերի համար: Փառատոնի ամբողջ ընթացքը կցուցադրվի ճապոնական հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում:

Նոյեմբերի 10-ին պետք է անցկացվի մեքենաներով շքերթ, որի ժամանակ կայսր Նարուհիտոն և կայսրուհի Մասակոն կանցնեն Տոկիոյի կենտրոնական մայրուղով, որի երկարությունը կազմում է 4,6 կմ:

Սկզբում նախատեսված էր փառատոնն իրականացնել հոկտեմբերի 22-ին, երբ տեղի ունեցավ նոր կայսեր գահակալման առիթով գլխավոր միջոցառումը, սակայն հետագայում որոշում կայացվեց փառատոնը հետաձգել մինչև նոյեմբերի 10-ը՝ «Հագիբիս» թայֆունի պատճառով, որն անցյալ ամիս ավերածությունների ենթարկեց Ճապոնիան և դարձավ ավելի քան 90 մարդու մահվան պատճառ:

Նարուհիտոն Ճապոնական գահին բազմեց այս տարվա մայիսի 1-ին, երբ իր 85 ամյա հայրը՝ Ակիհիտոն հրաժարվեց գահից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Տոկիո  


Վերնագիրի այլ պիտակները