Անկարան և Վաշինգտոնը քննարկել են Սիրիայի շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումները

19:23   09 Նոյեմբեր 2019    344

Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հանդիպել է Սիրիայում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրիի ու Թուրքիայում ԱՄՆ դեսպան Դեյվիդ Սաթերֆիլդի հետ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ըստ գործակալության տվյալների՝ փակ հանդիպումը տեղի է ունեցել Ստամբուլի Դոլմաբահչե շրջանում: Հանդիպման ընթացքում քննարկվել են Սիրիայում տեղի ունեցող վերջին զարգացումները, նոյեմբերի 13-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Միացյալ Նահանգներ կայանալիք այցի մանրամասները, ինչպես նաև Սիրիայում անվտանգության գոտի ստեղծելու մասին համաձայնագրի շուրջ Թուրքիայի և ԱՄՆ միջև համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Անկարա   Վաշինգտոն  


Վերնագիրի այլ պիտակները