Կանադայում սահմանափակվել է անգլերենի օգտագործումը

19:35   09 Նոյեմբեր 2019    271

Կանադայի Քվեբեկ նահանգում հանրային ծառայությունները կտրամադրվեն բացառապես ֆրանսերեն:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է նահանգի վարչապետ Ֆրանսուա Լեգոլտը:

«Եթե ձեր ծնողները գնացել են անգլալեզու դպրոց, ուրեմն դուք ունեք որոշակի իրավունքներ Քվեբեկում, և մենք դրանք կհարգենք: Եթե դուք նոր եք ներգաղթել, ապա մենք ձեզ հետ պետք է ֆրանսերեն խոսենք»,- ասել է Լեգոլտը:

Նա հավելել է, որ այս որոշումը կատարելու համար Քվեբեկի կառավարությունը կարիք չունի օրենսդրական փոփոխություններ մտցնել, բավական է կիրառել արդեն ընդունված թիվ 101 օրենքը, որը սահմանում է լեզուների օգտագործման կանոնները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կանադա  


Վերնագիրի այլ պիտակները