ՄԱԿ-ում ընդունվել է սպառազինությունների վերահսկման մասին Ռուսաստանի առաջարկը

19:49   09 Նոյեմբեր 2019    380

ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի Առաջին հանձնաժողովում, որը զբաղվում է զինաթափման և միջազգային անվտանգության հարցերով, ընդունվել է Ռուսաստանի համահեղինակած նախագիծը, որով այդ ոլորտի առաջարկներ են ներկայացվում ՄԱԿ գլխավոր քարտուղարին։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է ռուսական մամուլը։

Նախագծի մեջ նշվում է, որ այն միտված է միջազգային անվտանգության համակարգի իրավական հենքի՝ սպառազինությունների վերահսկման, զինաթափման և միջուկային զենքի չտարածման մասին բազմակողմ համաձայնագրերի պահպանմանը։

Փաստաթուղթը գրեթե միաձայն ընդունվել է հանձնաժոովի նիստում (ձեռնպահ են եղել Ուկրաինան, Վրաստանը, ևս 3 պետություն)։ Գլխավոր ասամբլեայի առաջիկա նստաշրջանի ընթացքում Ռուսաստանը մտադիր է նախագիծը ներկայացնել նաև լիագումար հաստատման։

Hayatsk.info

Հեշթեգներ: ՄԱԿ   Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները