Եվրոպան պետք է սովորի «ուժի լեզուն»․ Ուրսուլա ֆոն դեր Լեյեն

19:58   09 Նոյեմբեր 2019    256

Եվրահանձնաժողովի ընտրյալ նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ելույթ ունենալով Կոնրադ Ադենաուերի հիմնադրամում, Բեռլինում, հայտարարել է, որ Եվրոպան պետք է սկսի գործել ավելի եռանդուն ու վճռական, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նրա խոսքերով, ԵՄ-ն պետք է սկսի սովորել «ուժի լեզուն»։ «Մի կողմից սա նշանակում է սեփական մկանների աճեցում, քանի որ երկար ժամանակ ենք մենք հույս դրել մյուսների վրա, օրինակ՝ անվտանգության քաղաքականության հարցերում։ Մյուս կողմից ավելի արդյունավետ պետք է օգտագործել եվրոպական շահերի ուժը»,- ասել է ֆոն դեր Լեյենը։

Նա նաեւ ասել է, որ կա ռազմավարական քաղաքականություն՝ ընդլայնվել Բալկանների ուղղությամբ, անհրաժեշտ համարելով Հյուսիսային Մակեդոնիայի եւ Ալբանիայի անդամակցությունը։

Եվրահանձնաժողովի ընտրյալ նախագահը կարծում է, որ Ռուսաստանն ուժով է փորձում փոխել Եվրոպայի քարտեզն ու լցնել այն բոլոր տարածքները, որոնք թողնվել են ԱՄՆ կողմից։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ուրսուլա-ֆոն-դեր-Լեյեն  


Վերնագիրի այլ պիտակները