Ռուսաստանում դասախոսի ուսապարկում կնոջ կտրած ձեռքեր են հայտնաբերվել

20:10   09 Նոյեմբեր 2019    271

Սանկտ Պետերբուգում քրեական գործ է հարուցվել դասախոսի նկատմամբ, որի ուսապարկում իրավապահները հայտնաբերել են կնոջ կտրած ձեռքեր։

Նույն ուսապարկում եղել է նաև տրավմատիկ ատրճանակ։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել է Ռուսաստանի քննչական կոմիտեն։

Իրեն՝ տղամարդուն էլ, հայտնաբերել ու հանել են գետից՝ սառած վիճակում։ Նրան տեղափոխել են հիվանդանոց։

Իրավապահները ներկայում քննություն են իրականացնում` պարզելու դեպքի հանգամանքները։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները