Հայտնի է, թե որքան կարժենա Tesla-ի նորագույն էլեկտրապիկապը

22:34   11 Նոյեմբեր 2019    442

Ամերիկյան Tesla ընկերության նորույթը՝ էլեկտրական պիկապը, վաճառքի կհանվի 50 000 դոլար նախնական արժեքով։

Լոս Անջելեսում նոյեմբերի 21-ին կայանալիք շնորհանդեսին ընդառաջ՝ այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով ամերիկյան աղբյուրին։

Ավելի վաղ Tesla-ի ղեկավար Իլոն Մասկը Twitter-ում հայտնել էր, որ մեքենայի շնորհանդեսը, որին նա տվել է Cybertruck անվանումը, կկայանա SpaceX-ի ձեռնարկության մոտակայքում, որտեղ հրթիռներ են արտադրվում:

Ամերիկյան աղբյուրի տվյալներով՝ Մասկը կարծիք է հայտնել, որ էլեկտրապիկապը կգերազանցի ԱՄՆ-ում ամենատարածված F-150 պիկապը և նույնիսկ համեմատել է այն Porsche-911-ի հետ:

Աղբյուրը նշում է, որ պիկապի դիզայնը կարող է անսպասելի լինել, հատկապես գունային առումով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Tesla  


Վերնագիրի այլ պիտակները