Գերմանիայում զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուս է շրջվել

21:15   09 Նոյեմբեր 2019    271

Գերմանացի զբոսաշրջիկներին Լեհաստանից Գերմանիա տեղափոխող ավտոբուսը Համբուրգից ոչ հեռու մայրուղու վրա շրջվել է, ինչի հետևանքով տուժել է 32 մարդ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին գրել է Bild թերթը:

Դեպքը տեղի է ունեցել շաբաթ օրը` ժամը 5:35-ին: Ավտոբուսը դուրս է եկել մայրուղու երթևեկելի մասից, բախվել արգելափակոցին և շրջվել:

Ավտոբուսում 48 ուղևոր է եղել, որոնցից 32-ը թեթև վնասվածքներ են ստացել:

Պատահարի պատճառները դեռ հստակեցված չեն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գերմանիա  


Վերնագիրի այլ պիտակները