McDonald’s-ում ամերիկացու թեյի մեջ մարիխուանա են լցրել

21:24   09 Նոյեմբեր 2019    290

ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգում McDonald’s-ում 24-ամյա տղամարդու պատվիրած կանաչ թեյի մեջ մարիխուանա են լցրել՝ գրում է Fox News-ը:

Ըստ երիտասարդի՝ թեյը խմելուց հետո զգացել է, թե ինչպես է «թռչում»:

Ամերիկացին McNuggets է պատվիրել 10 կտոր հավով, և քաղցր թեյ՝ սառույցով և կիտրոնի լրացուցիչ չափաբաժնով (extra lemon): Տղամարդը կարծում է, որ աշխատակիցը սխալմամբ «extra lemon»-ը շփոթել է թմրադեղի փողոցային անվանման հետ:

Նա հայտարարել է, որ գտել է երեք տոպրակ մարիխուանա մի բաժակ թեյի մեջ, բայց միանգամից չի գիտակցել, որ դա թմրանյութ է, քանի որ մինչ այդ տղամարդը երբեք չէր օգտագործել մարիխուանա և չգիտեր, թե ինչ համ ունի այն:

Խուճապի մեջ ամերիկացին զանգահարել է գործատուին և հորը: Այժմ գործի ուսումնասիրում է ոստիկանությունը:

«Մեր հաճախորդների անվտանգությունն ու բարեկեցությունը միշտ եղել են և մնում են մեր գերակայությունը: Մենք լիովին համագործակցում ենք իրավապահ մարմինների հետ բոլոր բողոքների հետքերով»,- հեռուստաալիքին ասել են ընկերությունում։

Hayatsk.info

Հեշթեգներ: McDonald’s  


Վերնագիրի այլ պիտակները