ՌԴ-ում դասախոսն անդամահատել է սիրեցյալի մարմինը, կտրել ձեռքերը. մանրամասներ

21:50   09 Նոյեմբեր 2019    343

Սանկտ Պետերբուրգի համալսարանի դասախոսի ուսապարկում գտնված կնոջ անդամահատված ձեռքերը պատկանել են նրա սիրեցյալին։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին դասախոս Օլեգ Սոկոլովը խոստովանել է քննության ժամանակ։

Այսօր, հիշեցնենք, դասախոսին դուրս են բերել գետից՝ սառած վիճակում։ Նրա պայուսակում իրավապահները հայտնաբերել են կնոջ ձեռքերն ու տրավմատիկ ատրճանակ։

Ավելի ուշ, դասախոսի տանը հայտնաբերել են կնոջ մարմինը՝ անդամահատված։ 63-ամյա դասախոսի խոստովանությունից հայտնի է դարձել, որ ինքը կնոջ հետ հանդիպում էր։

Այս անգամ հանդիպման ժամանակ նրանք վիճել են, ու Սոկոլովը սպանել է սիրեցյալին:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները