Գերմանացի ակտիվիստները Թրամփին Բեռլինի պատի բեկոր են ուղարկել՝ ուղերձով

17:15   11 Նոյեմբեր 2019    230

Գերմանացի ակտիվիստներն ԱՄՆ նախագահ Դոնալդն Թրամփին Բեռլինի պատի բեկոր են ուղարկել՝ դրա փլուզման 30-ամյակի կապակցությամբ։ Նպատակն էր՝ հիշեցնել, որ ԱՄՆ-ն օգնել է առանց պատերի աշխարհ կառուցել։

Այս մասին Twitter-ի իր էջում գրել է լրագրող Կարլ Նասմանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Պատի մի մասը՝ 2,7 տոննա քաշով, Վաշինգտոն են տարել նոյեմբերի 9-ին։ Այն ուղարկել է բեռլինյան Die Offene Gesellschaft հասարակական կազմակերպությունը՝ ի պատասխան Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու Թրամփի նախաձեռնության։

«Մենք կցանկանայինք Ձեզ նվիրել փլուզված Բեռլինի պատի բեկորներից, որպեսզի նշենք առանց պատերի աշխարհ կառուցելուն ԱՄՆ-ի նվիրվածությունը»,-ասվում է բեկորին գրված տեքստում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները