Ֆրանսիան բնապահպանական արտակարգ իրավիճակ է հայտարարել

16:27   11 Նոյեմբեր 2019    267

Ֆրանսիայում ուժի մեջ է մտել էներգետիկայի և կլիմայի մասին օրենքը, որը սահմանում է «բնապահպանական և կլիմայական արտակարգ իրավիճակ»:

Օրենքի համաձայն, մինչև 2030 թ.-ը Ֆրանսիան պետք է 40 %-ով նվազեցնի հանածո վառելիքի սպառումը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Բացի այդ, 2022 թ.-ին երկրում պետք է փակված լինեն վերջին ածխային էլեկտրակայանները: Ատոմային էներգիայի ոլորտը պետք է կրճատվի 50 %-ով, բայց ոչ մինչև 2025 թ.-ը, ինչպես որ նախատեսված էր, այլ մինչև 2035 թ.-ը:

Օրենքը նախատեսում է կենսագազի էներգետիկայի ակտիվ ընդլայնում և Ֆրանսիայում բնակելի հատվածի էներգամատակարարման նորացման աստիճանական ծրագիր: Երկրում տարեկան կգնահատեն բնակելի տարածքների էներգասպառումը և դրանցից չափազանց շատ ջերմություն սպառողների վերանորոգման ծախսերը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները