Բրիտանիայի թագավորական ընտանիքն մասնակցել են Հիշատակի օրվա արարողությանն ու ծաղկեպսակ դրել զոհված բրիտանացիների հուշարձանին

14:45   11 Նոյեմբեր 2019    233

Մեծ Բրիտանիայում բարձրաստիճան պաշտոնյաները, որոնց թվում՝ վարչապետ Բորիս Ջոնսոնը, ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը, մասնակցել են Հիշատակի օրվան նվիրված միջոցառմանը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ տոնական միջոցառմանը ներկա է եղել նաև Միացյալ Թագավորության միապետական ողջ ընտանիքը՝ Էլիզաբեթ Երկրորդ թագուհին, արքայազն Չարլզը կնոջ հետ, Քեմբրիջի և Սասեքսի դուքսերն ու դքսուհիները:

Լոնդոնում գտնվող հուշարձանի մոտ տեղի ունեցած միջոցառումը մեկնարկել է 2 րոպե լռությամբ՝ ի հիշատակ համաշխարհային երկու պատերազմներում զոհված բրիտանացի զինվորների և քաղաքացիների: Լռության րոպեներին հաջորդել է ծաղկեպսակների տեղադրման արարողությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները